24.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը կիրառել է 60մմ-ոց ականանետեր, տարբեր տիպի նռնականետեր
prev Նախորդ նորություն

Վարչապետը զգուշացրել է վարչական ռեսուրսը չօգտագործել նախընտրական քարոզարշավի համար

ՀՀ վարչապետ Կարեն Կարպետյանը կառավարության փետրվարի 9-ի նիստին զգուշացրել է պետական գերատեսչությունների եւ հաստատությունների ղեկավարներին չգործածել վարչական ռեսուրսները նախընտրական քարոզչության համար:

Հատկնաշական է, որ կառավարության անդամ ՀՀԿ-ական նախարարների մեծ մասը, այդ թվում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ ինքը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտարարել են, որ ամբողջ ծավալով մասկացելու են նախընտրական քարոզարշավին: Մամուլում վերջին օրերն տեղեկություններին էին շրջանառվում, որ պետական գերտեսչությունների ղեկավարներն արդեն օգտագործում են վարչական ռեսուրսը քարոզչության համար:

Վարչապետը կառավարության նիստին անդրադարձել է մամուլում տեղ գտած հենց այդ հրապարակումներին:

«Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները, մարզային կառույցների ղեկավարները իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ, բոլորին խստագույնս զգուշացվում է, որ նման ծառայություններն արջի ծառայություն են լինելու անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք պահում: Հատուկ ուշադրություն դարձնել այդ խնդրին»,- հայտարարեց վարչապետը: