Շուրջ $9 մլրդ դոլար. կառավարությունը հաստատեց 2025 թվականի բյուջեի նախագիծը
Լուսանկարը` primeminister.am
Սեպտեմբերի 26-ին կայացած կառավարության նիստում հաստատվեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ներկայացված փաստաթղթի համաձայն, բյուջեի եկամուտները նախատեսվում են 7,37 մլրդ դոլար (2 տրլն 873,1 մլրդ դրամ), որից հարկային մուտքերը կկազմեն 7,08 մլրդ դոլար (2 տրլն 759,9 մլրդ դրամ):
2025 թվականի բյուջեի ծախսերը նախատեսված են 8,93 մլրդ դոլարի (3 տրլն 482,4 մլրդ դրամի) չափով: Այս գումարից ընթացիկ ծախսերը կկազմեն 7,05 մլրդ դոլար (2 տրլն 749,2 մլրդ դրամ), իսկ կապիտալ ծախսերը՝ 1,88 մլրդ դոլար (733,2 մլրդ դրամ): Հարկ է նշել, որ կապիտալ ծախսերը նախատեսված են զգալիորեն ավելի բարձր մակարդակում՝ երկրի տնտեսական և պաշտպանական ենթակառուցվածքների ամրապնդման նպատակով:
Բյուջեի պակասուրդը ակնկալվում է 1,56 մլրդ դոլարի (609,4 մլրդ դրամի) չափով:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ 2025 թվականի բյուջեով կանխատեսվում է 5,6% տնտեսական աճ, ՀՆԱ-ի դեֆլյատորը՝ 3,5%, իսկ միջին գնաճը՝ 3,5%: