23.11.2024
Շարժվում ենք Ֆրանսիայի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Հայաստանում տեղի կունենան պահեստազորայինների զորավարժություններ

Լուսանկարը` armeniatoday
Լուսանկարը` armeniatoday

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 26-ի նիստում ընդունել է պահեստազորայինների զորավարժությունների անցկացման որոշման նախագիծը։ Փաստաթղթի համաձայն՝ զորավարժությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը:


Միջոցառման հիմնական նպատակն է բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության մակարդակը և բարելավել նրանց պատրաստվածությունը մարտական հերթապահություն իրականացնելու համար։


Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Սա թույլ կտա պահեստազորում ունենալ առավել պատրաստված զինծառայողներ և բարձրացնել նրանց մասնագիտական պատրաստվածության որակը՝ ուսումնական հավաքներին ներգրավելու միջոցով»։


Յուրաքանչյուր մասնակից կներգրավվի զորավարժություններին ոչ ավելի, քան 25 օր։