8.09.2026
Ոչ միայն Բաքուն․ ամերիկյան անսպասելի հետքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ
prev Նախորդ նորություն

Հնարավոր չէ գտնել ռուսական շուկային փոխարինող

Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկություն է տարածել, թե սկսում է հայկական պտուղ բանջարեղենի արտահանումը Արաբական Միացյալ Էմիրություններ՝ շաբաթական մինչեւ 40 տոննա, հետո ավելացնելու ակնկալիքով։


Տեղեկությունը տարածում են այնպես, կարծես Էմիրություններ արտահանում մինչ այժմ չկար, ու հիմա կառավարությունը հմտորեն կարողացել է արձանագրել դիվերսիֆիկացիայի հերթական «նվաճումը»՝ ի հեճուկս Ռուսաստանի շուկայի։


Իրականում, հայկական պտուղ –բանջարեղենի արտահանում Էմիրություններ՝ եղել է։ Իհարկե ոչ մեծ ծավալով, բայց եղել է, տարիների ընթացքում ավելացել, հետո՝ պակասել։ Այսինքն, այստեղ առանձնապես նոր բան չկա։ Առավել եւս, որ շաբաթական 40 տոննան գործնականում որեւէ համեմատության եզր չունի այն ծավալների հետ, որոնք ապահովվում են ռուսական շուկայի միջոցով։


Համեմատության համար՝ դեպի Ռուսաստան արտահանումների ծավալը դիտարկելով, շաբաթական ստացվում է նվազագույնը գրեթե 2,5 հազար տոնն ա։ Համեմատեք՝ շաբաթական 2,5 հազար տոննա դեի ռուսական շուկա, եւ շաբաթական 40 տոննա՝ դեպի Էմիրություններ։


Իհարկե շատ լավ է, որ Հայաստանի գյուղարտադրանքը կարող է գնալ Էմիրություններ, ու ինչքան շատ գնա՝ այնքան լավ։ Եվ իհարկե լավ է, որ գնա նաեւ Եվրոպա, այլ ուղղություններ։ Այդ ամենը լավ է, կարեւոր է։ Բայց կեղծ է այն, թե հնարավոր է գտնել ռուսական շուկային փոխարինող։ Տեսանելի ապագայում դա հնարավոր չէ։ Դա օբյեկտիվ պատկեր է։


Վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

Իշխանությունը շարունակում է գլուխը կախ ընդունել ադրբեջանական անհեթեթությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Oliver Matthys / EPA / TASS
07.09.2026
Եվրահանձնաժողովը գնահատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման հեռանկարները