27.09.2024
Լուսանկարը` how2b.am
prev Նախորդ նորություն

Մուտիտներ եւ կրուտիտներ

Հայտնի անձնավորությունը Հայրենիքի ու Պետության մասին խոհափիլիսոփայական դասախոսությունների միջոցով փորձում արդարացնել իր քաղաքականության, կամ դրա բացակայության արդյունքում առաջացած ողբերգական հետեւանքները։

Ինչպես նաեւ իմաստավորել շարունակական կապիտուլյացիայի նորանոր զիջումները։

Հիմա առաջացել է շատ կոնկրետ խնդիր, որը Հայրենիք-Պետություն արհեստական դիլեմայի շրջանակում լուծում է պահանջում։ Լիբանանում ծայրահեղ իրավիճակ է ստեղծվել, եւ դա դեռ սկիզբն է։ Հիմա, Հայաստան-Պետությունը լիբանանահայերի համար Հայաստան-Հայրենիք է, թե օտար երկիր, ինչից առաջանում է հարց, արդյոք Հայաստան-Հայրենիքը պետք է հրատապ կերպով կացարաններ պատրաստի լիբանանահայերի համար եւ կազմակերպի նրանց տեղափոխումը, թե Հայաստան-Պետությունը որեւէ պարտավորություն նրանց առջեւ չունի։

Խոհափիլիսոփայական ելույթների հեղինակը, բնական է, ոչ ոքի առջեւ որեւէ պատասխանատվություն ու պարտավորություն չունի, բոլորը մեղավոր են ամեն ինչում, բացի իրենից, սակայն մենք ինչ ենք մտածում, դա է խնդիրը։


Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանությունը` օրակարգային հարց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՀՀ ԲՏԱ պաշտոնական կայքէջ
26.09.2024
Հայաստանի կառավարությունը պարզեցնում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը