10.10.2024
Լուսանկարը՝ primeminister.am
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն 130 միլիոն դոլարով ավելացնում է Հայաստանին տրամադրվող դրամաշնորհային օգնությունը

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում որոշում է ընդունել 2022 թվականի հունիսի 29-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված զարգացման համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի գումարը 130 միլիոն դոլարով ավելացնելու մասին:


Այս լրացումից հետո ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ընդհանուր ներդրումը այս համաձայնագրի շրջանակներում կհասնի 250 միլիոն դոլարի:


Լրացուցիչ ֆինանսական միջոցները նախատեսվում է ուղղել արդյունավետ և հաշվետու կառավարման ինստիտուցիոնալացմանը, ժողովրդավարական համախմբման նպատակով քաղաքացիական մասնակցության ամրապնդմանը, տնտեսական կառավարման ուժեղացմանը, թիրախային ոլորտների մրցունակության բարձրացմանը և բնական պաշարների կայուն կառավարման բարելավմանը:


2022 թվականին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալլելոն ստորագրեցին հինգամյա համագործակցության համաձայնագիր: Սկզբնապես այս փաստաթուղթը նախատեսում էր Երևանին տրամադրել 120 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային օգնություն:

Լուսանկարը` https://www.facebook.com/ministryofhealthcare/photos_by
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները