Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հանեց ՀՀ Սահմանադրությունից 49-րդ հոդվածի պարբերությունը
Հայաստանում Սահմանադրական հեղաշրջման վերջին դեպքերը ուղղակի անասելի հարված են հասցրել Հայաստանի պետականությանը։ 2015 թվականի սահմանադրական հեղաշրջումը Հայաստանի և հայ ժողովրդի դիմադրությունը հավասարեցրեց նվազագույնի։
Օրինակ մինչ օրս Սերժ Սարգսյանը այդպես էլ չի բացատրել, թե ինչո՞վ էր պայմանավորված ՀՀ Սահմանադրությունից 49-րդ հոդվածի «Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է» պարբերությունը հանելը։ Ինչո՞ւ այն չի պատվիրակվել վարչապետին։ Այսօր գործող Սահմանադրությամբ ո’չ վարչապետին, ո’չ նախագահին և ո’չ էլ այլ մարմնի վերապահված չէ այս կարեւորագույն գործառույթը։
-Ինչո՞ւ:
-Գուցե այն պատճառով, որ սահմանադրական կարգի տապալումը (տարածքային ամբողջականության խախտումը) քրեորեն հետապնդելի չլինի՞։
Սահմանադրական կարգի հաջորդ տապալումը, կամ հաջորդ սահմանադրական հեղաշրջումը Ադրբեջանի պահանջով հանգեցնելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ոչնչացմանը։
Քաղաքագետ Արա Պողոսյան