11.10.2024
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է արցախցիներին
prev Նախորդ նորություն

Արցախցիների վերադարձը շատ իրատեսական է. Բագրատ Սրբազան

Լուսանկարը՝ Սրբազան պայքար էջից
Լուսանկարը՝ Սրբազան պայքար էջից

Արցախի Անկախության օրվա առթիվ Բագրատ Սրբազանն այցելել է Եռաբլուր:


Նրա խոսքով, Արցախի կորուստը անպատվություն է մեզ համար, ինչը պետք է մղի պայքարի, անկախ նրանից թե աշխարհը կամ այս ներքին թշնամի իշխանությունն ինչ կասի.


"Պատասխանատուն էլ, մեղավորն էլ, պատմության խարանն էլ, ներկայիս խարանն էլ, մեր գողացված կենսագրության խարանն էլ Նիկոլ Փաշինյան երևույթի ճակատին է",- լրագրողների հետ զրույցում ասաց նա։


Նա վստահ է, որ արցախցիների վերադարձն աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների քաղաքական և բարոյական հիմքերում է գտնվում։ Չկա ազդեցություն ունեցող որևէ պետություն, որն այդ մասին չխոսի, վստահ շեշտեց Սրբազանը:


"Արցախցիների վերադարձը շատ իրատեսական է: Մենք պատկերացնում ենք, որ այդ հարցը պետք է ներառվի բանակցային օրակարգում, միջազգային անվտանգության երաշխիքներով, բայց այս պահին բանակցություններ գոյություն չունեն",- ասաց նա։


Նա ընդգծեց, թե եկեղեցի-իշխանություն հարաբերությունների խնդիր չկա. եկեղեցին խոսում է ճշմարտության մասին.


"Ես չեմ պատկերացնում, որ եկեղեցին կարող էր որևէ ձայն չհանել Արցախի հանձնումից, սահմանային խայտառակ իրավիճակից, կեղծ սահմանազատման, սահմանագծման գործընթացից հետո։ Դա անհասկանալի կլիներ",- հավելեց նա։


Նշենք, որ այսօր օկուպացված Արցախի Անկախության 33-րդ տարեդարձն է:


 

Սուրեն Պապիկյանը մեկնել է Վրաստան
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները