27.11.2024
Խաչատուր Սուքիասյանը չի մասնակցի ընտրություններին
prev Նախորդ նորություն

«Ժառանգությունը» կմասնակցի դաշինքով, բայց ոչ Ծառուկյանի հետ

«Ժառանգություն» կուսակցությունը որոշում է կայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով: Այս մասին կուսակցության խորհրդի նիստից հետո հայտարարեց փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ այս պահին հստակեցված չէ, թե որ դաշինքով է այդ մասնակցությունը լինելու։

Նրա խոսքով՝ այս պահին բանակցությունները շարունակվում են և այդ որոշումը դեռ կայացված չէ: Ինչ վերաբերում է հարցին, թե կուսակցության անյդամ Զարուհի Փոստանջյանը դեմ է, որպեսզի «Ժառանգությունը» դաշինքով մասնակցի ընտրություններին, Արմեն Մարտիրոսյանն նշեց, որ բացի տիկին Փոստանջյանից կան այլ անդամներ, ովքեր դեմ են, որպեսզի կուսակցությունը միայնակ մասնակցություն ունենա և քվեարկության արդյունքում խորհուրդը որոշել է, որ իրենք կմասնակցեն դաշինքով։

Միակ հստակությունը, որ խորհրդի նիստից հետո դարձավ հայտնի այն է, որ «Ժառանգությունը» այլևս չի բանակցում «Ծառուկյան» դաշինքով մասնակցության շուրջ.

«Կուսակցության խորհուրդը որոշել է երկու դաշինքի՝ Սեյրան Օհանյանի և «Ելք»-ի հետ բանակցել»,-ասաց նա: