18.02.2026
Փաշինյանն ու Ուրուգվայի ՆՊ նախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Ուրուգվայը մշտապես կապված են եղել բարեկամական կապերով. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային և Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Պեդրո Ֆեդերիկո Խիսդոնյանին:


Ողջունելով հյուրերին՝ նախագահը համոզմունք է հայտնել, որ Անա Օլիվերայի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու պետությունների միջև համագործակցության հետագա ակտիվացման համար: Նախագահը նշել է, որ Հայաստանն ու Ուրուգվայը մշտապես կապված են եղել բարեկամական կապերով և երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր բնագավառներում: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի ղեկավարությանն այն աջակցության համար, որ մշտապես ցուցաբերում է մեր երկրին առնչվող հարցերի նկատմամբ:


Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ մեծ ուրախությամբ և ոգևորվածությամբ է այցելում Հայաստան: Անա Օլիվերան ընդգծել է Ուրուգվայի հայ համայնքի ուրույն դերը մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ուրուգվայի բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ հարցեր: Երկուստեք շեշտվել է տնտեսության, կրթության, սպորտի, բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և այլ ոլորտներում առկա համագործակցային ներուժի լիարժեք կյանքի կոչմանն ուղղված քայլերի խթանման կարևորությունը: Ընդգծվել է միջազգային տարբեր հարթակներում երկու երկրների սերտ համագործակցության դրական դերը:
Կողմերը բարձր են գնահատել Ուրուգվայում ՀՀ դեսպանատան բացման կարևորությունը:


Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում Անա Օլիվերան շեշտել է, որ Ուրուգվայը միանշանակ աջակցում է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի դիրքորոշմանը:


Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կառավարության ձեռնարկների վերաբերյալ:

ՀՀ-ն ու Ադրբեջանը ավարտել են համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնեցումը. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան