18.02.2026
Հայաստանը կմասնակցի «Riga Food-2024» միջազգային ցուցահանդեսին
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Ուրուգվայի ՆՊ նախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային և Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանիին:


Վարչապետը ողջունել է Ուրուգվայի օրենսդիր մարմնի ղեկավարության այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ուրուգվայը դժվարին իրավիճակներում մշտապես եղել է Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին, և մեր երկիրը կարևորում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ամրապնդումը: Վարչապետի խոսքով՝ վերջին տարիների բարձրաստիճան փոխայցելությունները վկայում են փոխգործակցությունն ընդլայնելու երկկողմ քաղաքական կամքի մասին: Նիկոլ Փաշինյանը շեշտել է միջազգային հարթակներում միջխորհրդարանական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև կապերի խորացումը տնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում:


Անա Օլիվերան շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ հավելելով, որ Ուրուգվայն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին: Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը կարևորել է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով՝ հավելելով, որ խորհրդարանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուրուգվայ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:


Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ՀՀ Կառավարության ծրագրին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հայաստանն ու Ուրուգվայը մշտապես կապված են եղել բարեկամական կապերով. ՀՀ նախագահ
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան