5.04.2026
Աղբյուրը` mfa.am
prev Նախորդ նորություն

Հայաստանը կմասնակցի «Riga Food-2024» միջազգային ցուցահանդեսին

Սեպտեմբերի 5-7-ը Լատվիայի Հանրապետության Ռիգա քաղաքում «BT1» միջազգային ցուցահանդեսային ընկերությունը կազմակերպում է «Riga Food-2024» սննդի, խմիչքների, սննդի վերամշակման տեխնոլոգիաների, փաթեթավորման, նորարարության, ՀոՌեԿա և խանութների սարքավորումների և ծառայությունների 29-րդ միջազգային ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։


Ցուցահանդեսին ՀՀ կմասնակցի միասնական հայկական տաղավարով՝ ներկայացնելով 27 հայկական ընկերության արտադրանք (ալկոհոլային խմիչք, ըմպելիք, շոկոլադ, թեյ, պատրաստի սնունդ և այլն)։


Ցուցահանդեսը լավ հնարավորություն կընձեռի հայ արտադրողներին՝ ներկայացնելու իրենց արտադրանքը բալթյան երկրների սպառողներին և մեծացնելու արտահանման ծավալները դեպի Լատվիա, Լիտվա և Էստոնիա։

Փաշինյանն ու Ուրուգվայի ՆՊ նախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար