24.11.2024
Արգելքի տակ հայտնված 7 երկրներից «Գրին քարտ» ունեցողների մուտքն ԱՄՆ թույլատրվել է
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ. Պատժամիջոցները կգործեն, քանի դեռ ՌԴ-ն չի վերադարձրել Ղրիմը

ՄԱԿ-ում ԱՄՆ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցներն ուժի մեջ կմնան քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինային: Հեյլին նաև մեղադրել է ՌԴ-ին Ուկրաինայի արևելքում «ագրեսիվ գործողությունների» մեջ, որտեղ վերջին օրերին սաստկացել են շփման գծին հարակից բնակավայրերի գնդակոծությունները:

«Մենք իրոք ցանկանում ենք բարելավել ՌԴ հետ հարաբերությունները: Սակայն աղետալի վիճակն Ուկրաինայի արևելքում պահանջում է, որ ՌԴ գործողությունները հստակ ու կոշտ դատապարտվեն»,-ասել է Հեյլին ՄԱԿ ԱԽ-ում իր առաջին ելույթում:

Հեյլին ասել է, որ Վաշինգտոնը նախկինի պես Ղրիմն Ուկրաինայի մաս է համարում` կոչ անելով Ռուսաստանին վերջ դնել «թերակղզու օկուպացիային»:
Անդրադառնալով Հեյլիի ելույթին` ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները քվեարկել են ՌԴ կազմի մեջ մտնելու օգտին:

Փետրվարի լույս 3-ի գիշերը համազարկային ռեակտիվ համակարգերից Դոնեցկի Կալինինի շրջանի գնդակոծման հետևանքով 2 մարդ է զոհվել, 13-ը վիրավորվել է: Դոնեցկը հրթիռակոծվել է «Ուրագան» և «Գրադ» համակարգերից: