24.11.2024
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ. Պատժամիջոցները կգործեն, քանի դեռ ՌԴ-ն չի վերադարձրել Ղրիմը
prev Նախորդ նորություն

Պենտագոնն առաջարկել է Կոնգրեսին ԱՄՆ ռազմական բյուջեն ավելացնել $30 միլիարդով

Պենտագոնն առաջարկել է Կոնգրեսին ԱՄՆ ռազմական բյուջեն ավելացնել $30 միլիարդով: ԱՄՆ Զինված ուժերի հրամանատարները, ոգևորված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին հայտարարություններից, Կոնգրես են ներկայացրել իրենց կառույցների ֆինանսավորման ավելացման նախագիծը:

Այդ պլանները մասնակիորեն կարող են օգտագործվել 2017թ. ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագիծը կազմելիս, որը կոնգրեսականների քննարկմանը կուղարկվի արդեն մոտ ապագայում, հայտնում է Associated Press-ը։

Փետրվարի 7-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ԶՈւ գործերի կոմիտեում կայանալու են լսումներ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ըստ Կոնգրես ներկայացված առաջարկի, ԱՄՆ Ծովային հետևակի կորպուսը 2017-ի համար լրացուցիչ $4,2 մլրդ է խնդրում, ՌԾՈւ-ը` $12 մլրդ, ցամաքային զորքերը` $8,2 մլրդ և ՌՕՈւ`$6,2 մլրդ: