24.11.2024
Օբաման սատարել է բողոքի ակցիաներին ընդդեմ ներգաղթի մասին Թրամփի հրամանագրի
prev Նախորդ նորություն

Արգելքի տակ հայտնված 7 երկրներից «Գրին քարտ» ունեցողների մուտքն ԱՄՆ թույլատրվել է

Մահմեդական բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիների մուտքը ԱՄՆ, ովքեր ունեն «Գրին քարտ», թույլատրվել է Միացյալ Նահանգներ` անկախ ավելի վաղ հայտարարված արգելքից։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:

Հիշեցնենք, ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն փախստականների ընդունման բոլոր ծրագրերը դադարեցվում են 120 օրով, իսկ առավելապես մահմեդական բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է 90 օրով։

Նախագահի որոշումը բազմահազարանոց բողոքի ակցիաների պատճառ է դարձել ԱՄՆ-ի ողջ տարածքում, հատկապես, որ արգելքը տարածվում էր նաև «Գրին քարտի» սեփականատերերի վրա նույնպես:

Սպիտակ տունը պարզաբանել է, որ «Գրին քարտի» սեփականատերերը կարող են ԱՄՆ մտնել մինչև 90 օր ժամկետով՝ առանց վիզայի մուտքի ծրագրով դիմում ներկայացնելու։ Իսկ նախօրեին Սփայսերը հստակեցրեց, որ «Գրին քարտի» սեփականատերերին հարկավոր չէ նման դիմում ներկայացնել, նրանք կարող են ԱՄՆ մտնել առանց խոչընդոտների։ Համապատասխան փոփոխությունները կմտցվեն նախագահի հրամանագրում։