3.04.2026
ՀՀ–ն, Իրանը և Հնդկաստանը գործարկում են առևտրային երթուղի. եռակողմ հանդիպում է նախատեսվում
prev Նախորդ նորություն

Շոյգուի ուղերձն ու Փաշինյանի հեծանիվը

Անցած մեկ-երկու օրերի ընթացքում շատերն անդրադարձան այն հարցին, թե ինչու Ռուսաստանի ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրանից հետո ժամանեց Բաքու: Ոմանք անգամ դավրապաշտական վարկածներ հյուսեցին Հայաստանի դեմ «ռուս-ադրբեջանական հերթական գործարքի» մասին:


Կարծում եմ՝ Շոյգուի այցը Բաքու գոնե մեզ համար անհանգստացնող չէ՝ ճիշտ հակառակը:


Դժվար չէ կանխատեսել, որ Շոյգուն Բաքու երկու ուղերձ էր տարել՝ ա) չմիջամտել իրանա-իսրայելական համարտությանը՝ հաշվի առնելով Իսրայելի հետախուզության ներկայությունն Ադրբեջանում, բ) մերձավորարևելյան հակամարտությունը չօգտագործել որպես պատրվակ՝ Հայաստանի դեմ ագրեսիա հրահրելու համար:


Եթե այս օրերին մեզ մտահոգող բան կա, դա այն է, որ միջազգային հարաբերությունների սուբյեկտից օբյեկտի վերածված Հայաստանում վարչապետի միակ զբաղմունքը մնացել է հեծանիվը:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց


 


 


 

Մասուդ Փեզեշքիանի ելույթի կարևոր
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար