25.11.2024
Առանց անակնկալի. Թուրքիան հնչեցրել է ՀՀ հետ սահմանը բացելու պայմանը
prev Նախորդ նորություն

Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ ձևավորված քաղաքական երկխոսությունը. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Վիոլա Ամհերդին Ազգային տոնի կապակցությամբ։


«Հայաստանի և Շվեյցարիայի միջև առկա է փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամություն, որն ամուր հիմք է միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդման և խորացման համար։


Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ ձևավորված քաղաքական երկխոսությունը և պատրաստակամ է առավել հարստացնելու համագործակցության օրակարգը։ Վստահ եմ, որ բարձր մակարդակի պարբերական շփումները մեծ կարևորություն են ստանում ինչպես երկկողմ, այնպես էլ համընդհանուր հարցերի քննարկման համատեքստում։


Բարձր ենք գնահատում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն ու դրանց շրջանակի ընդլայնումը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքների հասցեագրմանը, Հայաստանի հյուսիսային մարզերում տեղի ունեցած բնական աղետի հետևանքների վերացմանը, Հայաստանի սահմանամերձ համայնքների տոկունությանը և տնտեսական վերականգնմանն ուղղված աջակցությունը»,- ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում։