Մեր ամոթը՝ Իրանը մեր մասին ավելի շատ է մտածում, քան մենք
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը և հայտարարել. "ԻԻՀ-ն Զանգեզուրի ճանապարհը ի վնաս Հայաստանի է համարում և հաստատակամ է իր այս դիրքորոշման մեջ"...
Սա մեր ամոթն է, որ մեր հարևան Իրանն է մեր մասին ավելի շատ մտածում (իհարկե իր մասին մտածելով), քան մենք...
Մահմեդական Իրանի ղեկավարը շատ լավ պատկերացնում է, թե ի՛նչ աղետալի հետևանքներ են ունենալու, նախ՝ Հայաստանի և հայության համար մահմեդական Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առաջ մղվող "Զանգեզուրի միջանցքի" գաղափարը...
Իսկ հայաստանյան, մեծ մասամբ քաղաքականապես տգետ հասարակությունը, չի էլ պատկերացնում, թե ֆեստիվառների և իշխանական փարթիների միջոցով հասարակության ուշադրությունը շեղելով կապիտուլյանտ Նիկոլն ու իր թայֆան ի՛նչ աղետներ են բերելու Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին...
Հետաքրքիր է այն, որ գործակալ Արաբաթը աջուձախ հայտարարում է, որ Երևանը պատրաստ է շուտափույտ ստորագրել խաղաղության պայմանագիրը, չպարզաբանելով, թե արդյո՞ք քայլիստ պատուհասների թայֆան համաձայնել է Բաքվի և Անկարայի նախապայմաններից մեկին՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար Հայաստանից "կորզել" նաև "Զանգեզուրի միջանցքը"...
Բազմիցս եմ ասել, հիմա էլ կկրկնվեմ. "Եթե մենք մեզ պետք չենք, մենք ոչ մեկին էլ պետք չենք ու ոչ մեկ մեզ համար պատերազմ չի վարի, իսկ իրենց ազգային և պետական շահերից դուրս գալով այդ "ոչ մեկները" մեր հաշվին կբանակցեն, իսկ անհրաժեշտության դեպքում էլ կմասնատեն Հայաստանը իրար մեջ... Մեր գեղցի ճարպկության վրա, որ մեր հարցերը ուրիշները պետք է լուծեն, իսկ մենք տոնածառի լույսեր վառենք ու տժժանք ֆեստիվառներում աղետալի են լինելու"...
Քաղաքագետ Գագիկ Համբարյան