20.04.2025
ՄԱԿ-ի հետ համատեղ մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվում. ՏԿԵ նախարար
prev Նախորդ նորություն

Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024-ի շրջանավարտների հանդիսավոր միջոցառումը

Հուլիսի 24-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024 թվականի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:


Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը, բարձրաստիճան զինվորականներ և այլք։


Հանդիսավոր արարողության շրջանակում բակալավրի կրթական ծրագրով ուսուցում ստացած ակադեմիայի շրջանավարտներին և մեկամյա սպայական դասընթացների ունկնդիրներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները։


Շնորհավորելով շրջանավարտներին ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ՝ ելույթ ունեցողները կարևորել են ուսյալ և ամրակազմ սպայի դերը զինված ուժերում, նրանց մաղթել բարի ու արգասաբեր ծառայություն։


Միջոցառման ավարտին շրջանավարտները հրաժեշտ են տվել ակադեմիայի դրոշին և անցել հանդիսավոր երթով։

Քանի դեռ չկա պատժելիություն, Ադրբեջանը շարունակելու է իր քաղաքականությունը. Թաթոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար