23.11.2024
Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի
prev Նախորդ նորություն

Արցախ վերադարձի հարցում, ի դեմս Իրանի, մենք ունենք հզոր դաշնակից

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել Արցախ հայության վերադարձի մասին։


«Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի», - «Ազատությանը» բացառիկ հարցազրույցում ասել է նա:


Դեսպան Մեհդի Սոբհանին, ըստ էության, առաջնորդվել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ 2020թ. 44-օրյա պատերազմի վերջին շրջանում կատարած կարևոր այն հայտարարությամբ, ըստ որի՝ Արցախի հայերի անվտանգությունը պետք է ապահովվի, ինչը, ցավոք, այդքան էլ ուշադրության չարժանացավ մեզանում։


Չափազանց կարևոր է, որ այժմ հենց Իրանն է առաջ քաշում Արցախի հայության իր բնօրրան վերադարձի և անվտանգության ապահովման հարցը, առանց ինչի՝ կայուն խաղաղության հասնելն անհնարին է։


Կասկած չկա, որ հայության՝ Արցախ վերադարձի հարցում, ի դեմս Իրանի, մենք ունենք հզոր դաշնակից, ինչը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում այդ խնդիրն ակտիվորեն առաջ մղելու:


Իրանագետ Վարդան Ոսկանյան