23.11.2024
Մեր այսօրվա խնդիրները նրանում են, որ հայրենիքի պաշտպանին հռչակել են զուտ վարձու աշխատողի
prev Նախորդ նորություն

Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ մինչ ԱԺ արտահերթ նիստը` Նիկոլ Փաշինյանը հավաքել է ՔՊ-ի իր մտերիմ շրջապատին ու տեղեկացրել, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին լուրջ, կտրուկ քայլեր է իրականացնելու` առանց հստակ նշելու, թե խոսքն ինչի մասին է: Չի բացառվում է, որ այդ ընթացքում Փաշինյանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից: Այս կոնտեքստում Փաշինյանը նշել է, որ իրեն հիմա պետք է լայն կոնսոլիդացիա` մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ:


Ինչպես գրում է Հանրապետության հրապարակ տելեգրամյան ալիքը, Փաշինյանն իշխանության է մնում ՀՀ-ում Արևմուտքի աջակցությամբ՝ընդդիմության ցույցերը բիրտ ուժով և լուսաձայնային նռնակներով ցրելուց հետո ԱՄՆ-ն, արևմտյան ոչ մի դեսպանատուն չքննադատեց Փաշինյանին և ՔՊ-ին: Դա ունենալու է իր գեոպոլիտիկ գինը՝Փաշինյանը ՀՀ-ն պետք է «պոկի» ՌԴ-ից, դուրս բերի ՀԱՊԿ-ից ու որդեգրի վառ արևմտամետ արտաքին քաղաքական վեկտոր: ԱՄՆ-ն ակտիվացնում է ջանքերը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում: Վաշինգտոնին անհրաժեշտ է «Զանգեզուրի միջանցքի» բացումը՝ռուսական ազդեցության թուլացումը ՀՀ-ում և Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի երկրների դուրս բերումը ռուսական ռազմա-քաղաքական ազդեցության գոտուց:


Փաշինյանն երկրի ներսում չունի ժողովրդական, հանրային աջակցություն՝սոցհարցումները նույնպես ցույց են տալիս ՔՊ-ի ցածր վարկանիշ, իսկ դա նշանակում է, որ Փաշինյանն ու թիմը հենվելու են հակառուսական, արևմտամետ արտախորհրդարանական ուժերի՝ՔՊ-ի սատելիտ կուսակցությունների վրա:


ՔՊ-ն այդ «մարդ-կուսակցություններին» առաջարկելու է բարձր պաշտոններ և մուտք ապագա ԱԺ՝դրա դիմաց նրանք պետք է իրականացնեն ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցության և հակառուսական քարոզչություն:


Այդ կերպ Փաշինյանը փորձելու է ներքաղաքական կոնսենսուսի իմիտացիա իրականացնել՝թե իբր քաղաքական ուժերը և ՀՀ քաղաքացիները ցանկանում են, որպեսզի ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից և սերտացնի կապերն Արևմուտքի հետ:


Դա իհարկե հանգեցնելու է ՌԴ-ի կոշտ արձագանքին՝տարբեր ուղղություններով, այդ թվում տնտեսական, քաղաքական լծակների օգտագործմամբ:


Փաշինյանի և թիմի հակառուսականության համար թանկ գին են վճարելու շարքային ՀՀ քաղաքացիները, հայոց պետականությունը:


Հանուն իշխանության պահպանման Փաշինյանը պատրաստ է ՀՀ-ն վերածել «գեոպոլիտիկ կամիկաձեի»՝ԱՄՆ-ՌԴ, Արևմուտք-ՌԴ հակամարտության մասնակցի:


Եթե ՀՀ-ն վերածվի հակառուսական, հակաիրանական պլացդարմի, իսկ Արևմուտքի, ՆԱՏՕ-ի հետ ջերմացումը հենց դա է ենթադրում, ապա ապագա պատերազմին ընդառաջ ՀՀ-ն միայնակ է մնալու թուրք-ադրբեջանական նոր ագրեսիայի օրերին: