Հայաստանի իշխանությունը պետք է վերանայի Արևմուտքում «փրկիչներ» փնտրելու մոլուցքը
Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպման մասին տեղեկատվությունը շատ սուղ է՝ շաբլոնային ձևակերպումներով:
Ի սկզբանե այս հանդիպման արդյունավետությունը կասկածի տակ եմ դրել ու դրա մասին խոսել եմ իմ հեղինակային հաղորդման երեկվա թողարկման ընթացքում:
Նման դիրքորոշման համար առնվազն երեք պատճառ ունեմ.
Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիա չունի՝ Փաշինյանից նոր զիջումներ կորզելու և Հայաստանին մեկուսացված և շրջափակված պահելու նպատակով:
Մենք գերագնահատում ենք քաղաքական Արևմուտքի գործոնը: ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները շարունակում են շատ ազդեցիկ մնալ, բայց միջազգային հարաբերություններում էապես կորցրել են իրենց երբեմնի մենաշնորհյալ դիրքը ու չեն կարող Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ:
Բայդենի վարչակազմը, շատ մեծ հավանականությամբ, ամիսներ անց կորցնելու է իշխանությունը, հետևապես՝ նրա միջազգային նախաձեռնությունների էֆեկտիվությունը խիստ կասկածելի է:
Հայաստանի իշխանությունը պետք է վերանայի Արևմուտքում «փրկիչներ» փնտրելու մոլուցքը՝ որդեգրելով բալանսավորված քաղաքականության սկզբունքը: Մենք պետք է գիտակցենք, որ մեր խնդիրները, Հայաստանի պետության լինելության հարցը պետք է լուծենք տարածաշրջանում՝ ձևավորելով կանխատեսելի և արդյունավետ հարաբերություններ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց