24.11.2024
Ալեն Սիմոնյանն ընդգծել է Լատվիայի հետ հարաբերությունների զարգացման կարեւորությունը
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը. Կարասին

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, բացարձակապես սուտ է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։


Նրա խոսքով, Գրիգորյանը պետք է ծանոթանա այս հարցում հայ քաղաքական գործիչների հայտարարություններին։


«Սա բացարձակապես սուտ է։ Պետք է անդրադառնալ հայ քաղաքական գործիչների, այդ թվում՝ բարձրագույն ղեկավարության գրառումներին ու ելույթներին։ Այդ հարցերի պատասխաններն առկա են այնտեղ։ Այդ գրառումները հայտնի են, թող կարդա», - ասել է Կարասինը:


Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու մեջ։ Նրա խոսքով՝ Երեւանը Ադրբեջանի հետ պատերազմում էր այն ժամանակ, երբ լիովին կախված էր Ռուսաստանից։ Նաև, նրա հայտարարության համաձայն, Ռուսաստանը գրավել է Լեռնային Ղարաբաղը։