25.11.2024
Չելյաբինսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատարը դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
prev Նախորդ նորություն

Բարձր ենք գնահատում Սլովենիայի դիրքորոշումը. Փաշինյանը՝ Գոլոբին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Գոլոբին` Պետականության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.


«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Սլովենիայի Հանրապետության ազգային տոնի` Պետականության օրվա կապակցությամբ:


Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության շահագրգռվածությունն ու հանձնառությունը Սլովենիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու հարցում։


Երախտագիտություն եմ հայտնում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն ուղղված Սլովենիայի աջակցության համար:


Բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն անվերապահորեն աջակցելու հարցում Սլովենիայի դիրքորոշումը»։