25.11.2024
Վարչապետ. Հայաստանում հարկավոր է փոխել էլիտայի ձևն ու վարքը
prev Նախորդ նորություն

Դանիայի խորհրդարանն ընդունեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը

Դանիայի խորհրդարանն այսօր ընդունեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը: Այն ընդունվել է 89 կողմ, 9 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Ավելի վաղ VERELQտեղեկացրել էր, որ բանաձևը դանիական խորհրդարանում քննարկվել է հունվարի 19-ին: Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են անցկացրել նախաձեռնությունը տապալելու նպատակով, սակայն դանիացի գործիչները նշել են, որ ժամանակն է, որպեսզի Դանիան դուրս գա Թուրքիայի ազդեցության տակից: Չնայած սրան` հունվարի 19-ի նիստում թեև չի հերքվել Ցեղասպանության իրողությունը, սակայն պատգամավորների մեծ մասը չեն ցանկացել դրան քաղաքական գնահատական տալ:

Նշենք, սա Դանիայի խորհրդարանում քննարկված «Հայոց Ցեղասպանության մասին» երկու բանաձևերից մեկն է, որում օգտագործված են «Արևելյան Անատոլիա» և «ողբերգական և արյունալի իրադարձություններ» ձևակերպումները: Այլ կերպ ասած, գործ ունենք զգուշավոր փաստաթղթի հետ, որն ըստ էության դժվար է համարել Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձև: Բայց անկասկած` այս քվեարկությունը կարելի է համարել որոշակի տեղաշարժ Հայոց Ցեղասպանության շուրջ Դանիայի Թագավորության քաղաքական դիրքորոշման առումով: