25.11.2024
Ռուսաստանաբնակ հայ գործարարները կմասնակցեն կառավարության բիզնես ծրագրերին
prev Նախորդ նորություն

Վարչապետ. Հայաստանում հարկավոր է փոխել էլիտայի ձևն ու վարքը

Հայաստանում շատ բան կա փոխելու` էլիտայի ձևն ու վարքը, որոշումներ կայացնելու ընթացակարգերը և այլն: Այս մասին «МИР 24» ՀԸ տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա պարզաբանել է, որ էլիտան որոշակիորեն հանրության ու ազգի «ֆասադն է» և եթե հանրության շրջանում կան էլիտայի հետ կապված խնդիրներ, չհասկացվածություն և պահանջներ, ապա էլիտան պետք է փոխվի:

Լրագրողի հարցին` «Ձեզ դուր չի գալիս մեծ տարբերությունը շատ հարուստների ու մնացած բոլորի միջև», վարչապետը նշել է, որ դա նույնպես:

Ինչ վերաբերում է երկրում առկա կոռուպցիային, Կարեն Կարապետյանը նկատել է, որ այդ արատի հետ կապված խնդիրներն ու իրավիճակը նույնն է, ինչ և հետխորհրդաին ցանկացած երկրում.

«Բայց մենք ունենք հստակ ծրագիր, թե ինչ ենք անելու դրա հետ: Անցած 100 օրերը ամփոփելով ներկայացվել է հաշվետվություն, թե որքան նորմատիվներ են ընդունվել այս ընթացքում և դրանց 9% ուղղվել է հակակոռուպցիոն ծրագրերին, շուրջ 10%` բիզնես-միջավայրի փոփոխմանը: Մեր հակակոռուպցիոն պայքարի տրամաբանությունը հետևյալն է` այն միջավայրի փոփոխություն, որը կոռուպցիոն ռիսկերի տեղ է թողնում»,- նշել է Կարապետյանը: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հակված չէ այն մտքին, որ հարկավոր է ստեղծել ինչ-որ հակակոռուպցիոն կազմակերպություն, քանզի փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիան դրանից չի վերանում:

«Մենք փորձում ենք ձևավորել այնպիսի միջավայր, որի դեպքում կոռուպցիոն ռիսկերը պարզապես նվազագույնն են դառնում: Դա այդ թվում և' օրեքներն են (մենք բավականաչափ օրենքներ ենք ընդունել Ազգային Ժողովում), և' բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտներն են, և շատ այլ բաներ»,- հավելել է նա: