Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ հրաժեշտի հանդիպում ունեցավ Ռիխտերի հետ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:
Հանդիպման սկզբում փոխվարչապետն ընդգծել է Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը և շնորհակալություն հայտնել դեսպանին այդ ուղղությամբ իրականացրած արդյունավետ աշխատանքի համար: Ամփոփելով այս ընթացքում համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները՝ փոխվարչապետը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:
Կողմերը կարևորել են տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման շարունակականությունը՝ վստահություն հայտնելով, որ առկա են երկկողմ կապերի ամրապնդման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: