23.11.2024
Ամերիկացիները կիսո՞ւմ են իրենց դեսպանի տեսակետը, փափագո՞ւմ են այսպիսի ժողովրդավարություն
prev Նախորդ նորություն

Ո՞րն է Վաշինգտոնի մոտեցումը. Օ’Բրայենի «անկեղծությունը»

Վերջապես դիտեցի ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին: Եթե ինչ-որ մեկը տարակույս ունի մեր տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության նպատակների մասին, թող դիտի այս հարցազրույցը: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

"Վաշինգտոնի ձգտումները խաղաղության մասին չեն ու դա պարզ ասում է Օ’Բրայենը: Նրանց նպատակը Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի շահերին վնասելն է ու դա բնական է:

Անբնականն այն է, թե ինչու են մեր իշխանությունները, նրանց աջակիցները կուրորեն սպասարկում Վաշինգտոնի այս քաղաքականությանը՝ նրա կողմից չստանալով անվտանգային որևէ երաշխիք, ավելին՝ Վաշինգտոնի ձեռամբ հանձնվելով Բաքվի բարեհաճությանը:

Այսինքն, ստացվում է՝ մենք վերածվում ենք հակառուսական ֆորպոստի՝ այն հույսով, որ թուրք- ադրբեջանական տանդեմը մեզ ինչ-որ երաշխիքներ կտա:

Սա է Վաշինգտոնի մոտեցումը, ինչի մասին Օ’Բրայենն ուղիղ տեքստով ասում էր:

Ու եթե էս ողբերգական պատմության վերջում Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, Վաշինգտոնում ամիսներով հետաքննություն են անցկացնելու՝ պարզելու համար Հայաստանում տեղի ունեցածը էթնիկ զտո՞ւմ էր, թե՞ արտագաղթ:

Շատ բարոյական մոտեցում է, համարյա՝ հումանիզմի մաստեր կլաս, մանավանդ Հայաստանում կգտնվեն անհայրենիք ուլտրալիբերալներ, ովքեր անպայման դիվանագիտական մեծ ձեռքբերում կհամարեն Կալիֆորնիայի խորքերում հայ երեխաների համար որբատների բացումը":