9.10.2024
Ադրբեջանն այս քայլին գնում է` շտապեցնելու ՀՀ իշխանությանը. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Ամերիկացիները կիսո՞ւմ են իրենց դեսպանի տեսակետը, փափագո՞ւմ են այսպիսի ժողովրդավարություն

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.


«Ազգային ժողովի ներսում և դրսում՝ համապատասխանաբար պատգամավորներին (վերջիններիս «բարի» ավանդույթի ուժով հիմնականում՝ հարվածում էին թիկունքից) և խաղաղ ցուցարարներին բացահայտ ապօրինի միաժամանակյա բռնությունների ենթարկելու դեպքերը, ԱՄՆ դեսպանը գնահատելիս խաղաղ ցուցարարներին կոչ արեց լինել պատասխանատու, իսկ ոստիկանության հասցեին հնչեցրեց վերացական խրախուսական խոսք: Ավելի ազնիվ էին պատգամավորները, նրանք պարզապես խոստովանեցին, որ գրկել և շարունակելու են գրկել իրենց ոստիկաններին:

Չնայած սադրիչների ջանքերին, խաղաղ ցուցարարներին և կազմակերպիչներին հաջողվեց կանխել դեպքերի էլ ավելի աղետալի սցենարները:

Հ.Գ. Կուզենայի իմանալ բուն ամերիկացիները կիսո՞ւմ են իրենց դեսպանի տեսակետը, իրենք ևս փափագո՞ւմ են ունենալ այսպիսի ժողովրդավարություն:

Հ.Գ. Այսպես կոչված, քաղաքական ուժեր, լռության ուխտ եք ընդունե՞լ: Լինելով կառավարության անդամ, չեմ վարանել մարտիմեկյան դեպքերի մեղավորներ համարել ինչպես ցուցարարներին, այնպես էլ ոստիկանությանը, հիմա էլ եմ այդ կարծիքին, դուք լռեք՝ շուստրիության կանոններով ....»:


 


 


 

Ո՞րն է Վաշինգտոնի մոտեցումը. Օ’Բրայենի «անկեղծությունը»
Հաջորդ նորություն next