10.12.2024
prev Նախորդ նորություն

Արամ Առաջինը և Հռոմի Պապը քննարկել են բռնի տեղահանված արցախցիների վերադարձի հարցը

Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը և Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը հունիսի 12-ին, Հռոմի Սուրբ Աթոռում կայացած հանդիպմանը քննարկել են բռնի տեղահանված հայ բնակչության Լեռնային Ղարաբաղ վերադարձի և հայ գերիների ադրբեջանական գերությունից ազատման հարցը։


Ինչպես հայտնում են Կիլիկիո կաթողիկոսությունից, նրանք խոսել են նաև Վատիկանի Երրորդ ժողով հրավիրելու հրամայականի մասին՝ ոչ կաթոլիկ եկեղեցիների ակտիվ մասնակցությամբ։ Օրակարգում է եղել նաև միջեկեղեցական հարաբերություններն ավելի խթանելու անհրաժեշտությունը։


Նշվում է, որ Արամ Առաջինը հրավիրվել էր Հռոմ՝ դասախոսություն կարդալու կրոնի և աշխարհաքաղաքականության և Մերձավոր Արևելքում նրանց փոխձևավորման մասին։