10.05.2025
Առաջին ճաքերը. Նախկին ՄԻՊ-ը դեմ է Սեյրան Օհանյանի դաշինքը գլխավորելուն
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ

Հունվարի 24-ին և լույս 25-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, բացառությամբ Մարտունու ուղղության, համեմատաբար հանգիստ է եղել:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 15 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 140 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Ֆարմանյան. Իլհամ Ալիևը Ստրասբուրգի փոխարեն պետք է գտնի շուկաներ առևտրի համար
Հաջորդ նորություն next