27.11.2024
«Հոգևոր Հայաստանը պահանջում է անհապաղ տեղափոխել ընտրությունների օրը»
prev Նախորդ նորություն

Սահմանին համեմատաբար հանգիստ է եղել

Հունվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում, հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 210 կրակոց:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (5 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: