27.11.2024
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում
prev Նախորդ նորություն

«Հոգևոր Հայաստանը պահանջում է անհապաղ տեղափոխել ընտրությունների օրը»

Մի խումբ մտավորականներ պահանջում են տեղափոխել խորհրդարանական ընտրությունների օրը: Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը, ԱԺ նախկին պատգամավոր, պատմաբան, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը և այլք հանդես են եկել ուղերձով, որում նշված է.

2016թ. ապրիլի 1-ից 4-ը տեղի ունեցած քառօրյա պատերազմը հրաշեկ լիցքով անցավ ամեն հայի սրտով: Պատերազմը փաստեց նոր իրողություններ, որոնք մեզ ստիպեցին վերագնահատել վերջին 20 տարում ձևավորված բազում համոզմունքներ: Այդ օրերին մենք տեսանք, թե ինչպես դրսևորվեցին երիտասարդ հայ սերնդի բացաառիկ ոգեղեն հատկանիշները, ու երևաց հայրենիքի հանդեպ՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդի սիրո միահամուռ ալիքը:

Նշենք, որ ռազմական գործողությունները անսգող ուրվագծեցին նաև այն հանցանքներն ու թերացումները, որոնց պատճառով մենք ունեցանք պայծառ հայորդիների անդառնալի կորուստներ: Զոհված հայ հերոսների վիշտը սգաց համայն ազգը և այն թողեց մոխրացած կետ ամեն հայի սրտում: Այս տարի ապրիլ ամսի սկզբին տարելիցն է մեր կյանքի այդ դրամատիկ ջրբաժանի, սակայն պարզվում է, որ ապրիլի 2-ին նշանակված են ԱԺ համապետական ընտրություններ:

Փաստորեն պետական ինստիտուտի որոշումը կարող է վարագուրել հազարավոր անձնուրաց հայրենասերների հերոսությունը, քանի որ արդեն տասնամյակներ շարունակ ընտրական գործընթացները մեզանում վերը նշված ողջ դրականի ուղղակի հակադրությունն են և բացասականի գերխտացումը: Ժողովրդի հիշողության մեջ դրանք նույնանում են արդարացիության խախտման, ազգի ոգեղեն էությունը կոտրելու, միասնականությունը բզկտելու և իրար առճակատելու արատավոր երևույթների հետ: Դա մեր խորին համոզմամբ՝ արհամարհական վերաբերմունք է մեր սուրբ նահատակների հիշատակի հանդեպ: Վերը բերվածից ելնելով՝ Հոգևոր Հայաստանը պահանջում է անհապաղ տեղափոխել ընտրությունների օրը այնպես, որ որևէ կերպ այդ ժամկետը չնույնականանա քառօրյա պատերազմի հետ:

Նշենք, որ պահանջագրի տակ ստորագրել են նաև երգահան, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը, «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր, «Կիլիկիա» նավի նավապետի ավագ օգնական Արեգ Նազարյանը, Հաց բերող Արթուր Սարգսյանը: