27.11.2024
Վարչապետ. 2017-ին կստեղծվի լավ բազիսային վիճակ, որպեսզի 2018-ից ունենանք ռեգուլյար կայուն աճ
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 24-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում։

ԼՂՀ արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա):

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել էր 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):