Բաժիններում տեղ չկա․ քաղաքացիներին բաժնից բաժին են տեղափոխում. «Տավուշը հանուն հայրենիքի»
Բերման ենթարկված քաղաքացիներն հայտնում են, որ բաժիններում այլևս տեղ չկա: Այս մասին տեղեկանում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջից:
«Քաղաքացիներին ստիպված բաժնից բաժին են տեղափոխում` ազատ տեղերի փնտրտուքով», - հայտնում են շարժումից:
Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սեւ ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը. Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։
Այս պահի դրությամբ կան 137 բերման ենթարկվածներ։ Բերման ենթարկվածների թվում են ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, Իգոր Խաատուրովը, երգիչներ Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, բժիշկ Գեւորգ Թամամյանը: