27.11.2024
Խոնարհում և հավերժ փառք. «Հաղթանակի օրը»՝ «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոններում
prev Նախորդ նորություն

Հայաստանում հունիսին անցկացվելու են պահեստազորայինների վարժական հավաքներ

Կառավարության մայիսի 16-ի որոշմամբ Հայաստանում հունիսի 11-ից օգոստոսի 30-ն անցկացվելու են պահեստազորայինների վարժական հավաքներ։ 


Վարժական հավաքներին ներգրավվելու է մինչև 5 151 քաղաքացի, որոնցից 4 647-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 134-ը` ավագ ենթասպա­յական կազմի, 370-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռա-հրետանային մասնագիտություններով։


Վարժական հավաքներին նախատեսվում է ապահովել նաև 45 միավոր ճանապարհաշինարարական տեխնիկա։