27.11.2024
Ի՞նչ են պայմանավորվել Գրիգորյանն ու Մուստաֆաևը
prev Նախորդ նորություն

Խոնարհում և հավերժ փառք. «Հաղթանակի օրը»՝ «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոններում

«Հայ մարտիկները` զինվորից մինչև մարշալ, իրենց ծածկել են քաջարի ռազմիկների անթառամ փառքով». մարշալ Գեորգի Ժուկով:


Երկրորդ համաշխարհային պատերազմը վիթխարի փորձություն էր Խորհրդային միության բոլոր ժողովուրդների համար։ Հայ ժողովուրդը, ի թիվս այլոց, իր զգալի ավանդն է ունեցել ընդհանուր գործում, և այդ ներդրումը կարելի է համարել անգնահատելի։



Հաղթանակի օրը տոն է՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության տարած հաղթանակին։


«Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոննների սաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հաղթանակը կերտած հերոսներին։



Սևան քաղաքում գործող կենտրոնի միջոցառումը կրում էր «Պատերազմի երեխաները» խորագիրը։ Սաներն ուսումնասիրել էին պատերազմի ժամանակ երեխաների քաջագործություններն, ուժեղ կամքն, ինչպես նաև դժվարություններն։ «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի աշակերտներն արտասանեցին, երգեցին ու պարեցին, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցեցին նահատակված հերոսներին։


Արենի համայնքում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի սաները «В бой идут одни старики» հայտնի ֆիլմից մի հատված ներկայացրին՝ երգելով ու նվագելով։ Հնչեցին բազում ստեղծագործություններ, այդ թվում՝ «Баллада о матери», որը շատ հուզեց ներկաներին։



Գանձակ համայնքում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի սաներն այցելեցին «Անհայտ զինվորի հուշարձան», ծաղիկներ խոնարհեցին, ինչպես նաև իրենց խոսքն ասեցին՝ ասմունքով, երգով և խրոխտ քայլերթով։ Միջոցառումը կրում էր «День воспоминаний» խորագիրը։



«Նման միջոցառումների շնորհիվ պատանիներն ու երիտասարդները ոչ միայն ծանոթանում են մեր ժողովրդի պատմությանը, այլև նրանց մոտ ձևավորվում է հարգանք հայրենիքի, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչների հանդեպ», - իր խոսքում նշեց «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» հումանիտար հիմնադրամի ծրագրերի ղեկավար Լուիզա Գումրոյանը։