25.11.2024
ՀԱՊԿ. Անթույլատրելի է կապել Բորդյուժայի հրաժարականը դեկտեմբերի 29-ի միջադեպի հետ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը դեմ է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարացմանը

Ադրբեջանը չի սատարել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարացմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:

«Խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը բազմիցս ԵԱՀԿ-ին տեղեկացրել է, որ երևանյան գրասենյակի ռազմա-քաղաքական գործունեությունը իր մանդատի շրջանակներից դուրս է: Խոսքը Ադրբեջանի օկուպացված տարածքներում անցկացվող միջոցառումներում գրասենյակի մասնակցության մասին է, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ականազերծման գործողություններում մասնակցության մասին», - Trend փոխանցմամբ ասել է Գաջիևը:

Նրա խոսքով, նման գործունեությունը ադրբեջանական կողմի դժգոհությունն է հարուցում, քանզի, ըստ բանախոսի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հակամարտության հետ կապված հարցերով զբաղվելու լիազորություն չունի: Գաջիևը նաև նշել է, որ «Հայաստանը շահարկում է Ադրբեջանի կողմից երևանյան գրասենյակի գործունեության երկարացմանը չաջակցելու հարցը»:

Ավելի վաղ VERELQտեղեկացրել էր, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը առաջիկայում կարող է դադարեցնել իր գործունեությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ դա պայմանավորված է Ադրբեջանի վետոյով, ինչը այսօր հաստատեց այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ն այս կապակցությամբ միայն հայտարարել էր, թե ԵԱՀԿ-ն գործում է կոնսենսուսի սկզբունքով և չնայած նման լայն աջակցությանը, այս պահի դրությամբ հնարավոր չի եղել համաձայնության հանգել Երևանյան գրասենյակի երկարաձգման որոշման շուրջ:

«Ներկայում ԵԱՀԿ ավստրիական նախագահությունը շարունակում է որոշման նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները և Հայաստանը, որպես գրասենյակը հյուրընկալող երկիր, մաս է կազմում այդ խորհրդակցություններին: Քանի որ բանակցությունները շարունակվում են, այս պահի դրությամբ, նպատակահարմար չենք համարում խորհրդակցությունների մանրամասների ներկայացումը»,- ասել էր ԱԳՆ խոսնակը: