23.11.2024
KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր ծրագրերի իրականացման գործում. Այզենբախ
prev Նախորդ նորություն

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ իրականությանը չեն համապատասխանում և կեղծ են մամուլում տարածվող տեղեկությունները, թե «հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են»:

«Կառավարության՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2344-Ն որոշմամբ՝ այս տարվա հունվարի 1-ից փորձարարական եղանակով, 6 ամիս ժամկետով պայմանագրային գումարի չսահմանափակման օֆերտայի սկզբունքով փոխհատուցվող 43 միջոցառումներից/ենթամիջոցառումներից 2-ը («Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ 18 տարեկանից բարձր-1306» և «Վերականգնողական բժշկական օգնություն-1327»), համաձայն ՀՀ Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման հավելված 4-ի 3-րդ կետի 1-ին ենթակետի, սույն թվականի ապրիլի 17-ից սկսած` իրականացվում են հերթագրման սկզբունքով՝ նույն հավելվածով սահմանված կարգով և առողջապահության նախարարի կողմից հաստատված ընթացակարգով։

Պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը մնացած 41 միջոցառումներով/ենթամիջոցառումներով շարունակում է իրականացվել պայմանագրային գումարի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով»,- ասված է հաղորդագրության մեջ: