Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է. փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.
"Փաստորեն էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է: Տնային կալանքը, ի դեպ, մարդուն լռեցնելու լավագույն տարբերակն է: Իմ դիտարկումներից կարող եմ եզրահանգել, որ տնային կալանքը ինչ-որ պահից դառնում է կալանքից ոչ պակաս ծանր, պլյուս դրան գումարվում է բանտում հայտնվելու մշտական վտանգի վախը:
Քանի որ մեր հանրության համար դա նոր երևույթ է, մարդիկ այն սխալմամբ ընկալում են ազատության մեջ մնալուն հավասար մի բան, մինչդեռ դա բացարձակապես այդպես չէ: Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է: Զազրելի դեպքի շուրջ հանրային լարվածությունը մեղմվեց, Սամվելը փաստացի զրկվեց հանրային խոսքից, իսկ միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի":
VERELQ-ը հիշեցնում է, որ դատարանը ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած քաղաքացու՝ Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց 7 մլն գրավն ու տնային կալանքը: