26.11.2024
Վարչապետը փախե՞լ է. Փաշինյանի հանդիպումը ոսկեպարցիների հետ ավարտվել է
prev Նախորդ նորություն

ՀՀ ժողովրդավարության ընթացքի դանդաղման պատճառը ԼՂ-ից բռնի տեղահանվածնե՞րն են. Արցախի ՄԻՊ

Պարզվում է` ՀՀ ժողովրդավարության ընթացքի դանդաղման պատճառը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներն են։ Այս մասին գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Իշխանական պատգամավորը Ֆրիդոմ Հաուսի զեկույցում արձանագրված ժողովրդավարական հետընթացը կամ դանդաղումը կապում է Արցախից տեղահանվածների խնդիրների հետ՝ ասելով, որ պետական իշխանության մարմինները զբաղված էին տեղահանվածների հարցերով ու դանդաղել են ժողովրդավարություն զարգացնելու հարցում։

Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը։

Հայաստանում ցանկացած բացասական բանի համար մեղավոր են կարգվում արցախցիները և նրանց խնդիրները, ու դա արվում է ուղղորդված։

Այս ամենն արդեն գարշելի է, սիրելի «քույրեր և եղբայրներ»։

Հուսով եմ՝ Ֆրիդոմ Հաուսի հայաստանյան ներկայացուցիչները պատեհ առիթով կմեկնաբանեն իշխող ուժի ներկայացուցչի այս հայտարարությունը»։