Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. ՀՀ արդարադատության նախարար
Հայ-վրացական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի մամուլի ասուլիսը:
Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել արդարադատության ոլորտում երկու երկրի հարաբերությունները, ընդգծել՝ իրավական ոլորտում վրացական փորձի ուսումնասիրության և փոխանակման կարևորությունը:
Արդարադատության նախարարը վստահեցրել է, որ Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է և արձանագրել է նախարարների անձնական շփումների կարևորությունը:
Գրիգոր Մինասյանը կարևոր է համարել Հայաստանում նոր ձևավորված Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի ու վրացական Արբիտրաժային կենտրոնի համագործակցությունը, այս համատեքստում հատկանշական համարելով Պրոբացիայի ոլորտում բարեփոխումներն ու արդյունավետ գործակցությունը:
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և երկու երկրների միջև համագործակցության առավել խորացման հույս հայտնել:
Նախարարները պատասխանել են Հայ-վրացական ֆորումին և երկկողմ ու բազմակողմ օրակարգին վերաբերող այլ հարցերի: