27.11.2024
Սինանյանն ու Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
prev Նախորդ նորություն

Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Քիչ առաջ դատավոր Վահե Դոլմազյանը հրապարակեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումը:


Ըստ այդմ, նա անփոփոխ թողեց խափանման միջոց կալանքը՝ երկարաձգելով այն ևս երեք ամսով:


Դատավորը նշեց, որ որևէ էական հանգամանք չի փոխվել այս ընթացքում, որպեսզի խափանման միջոցը փոխվի։


«Ուստի, դատարանը գտնում է, որ կալանքի ժամկետը պետք է հետաձգել ևս երեք ամսի ժամանակով»,-ասաց դատավորը։


Ավելի վաղ Արմեն Աշոտյանը իր ելույթում նշել էր, որ եթե իրեն չազատելու խնդիրը նրանում է, որ նա, իբրև, վտանգավոր է, ապա հիմա նրա տեսակցությունները բաց են, նրան շաբաթը մեկ պատգամավորներ են այցելու, իսկ տնային կալանքում նա այդ ամենից զրկված կլինի: