29.11.2024
ԼՂ հարցը օգտագործվել է որպես մեր վզին «պավադոկ». Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոն կբացվի

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 9-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։  


Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված մի շարք հարցեր։


Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրությունների կազմակերպման վերաբերյալ։


Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը։


Գևորգ Պապոյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության իրավասությունների շրջանակներում աջակցել համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։