29.11.2024
Պատմական ու իրական Հայաստանները լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար
prev Նախորդ նորություն

Մենք չենք ուզում վիճել ՌԴ-ի հետ. Փաշինյանը պատմեց իր ու Պուտինի պայմանավորվածության մասին

Մենք չենք ուզում վիճել ՌԴ-ի հետ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ՀՀ Կառավարության ծրագրի կատարողականի հաշվետվությունը:


"Այո, հայ-ռուսական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում։ Բայց մենք իսկապես ՌԴ հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ չենք արել, չկա մի կետ, որ մենք մեր պարտականությունները չենք կատարել, ինչը, ցավոք, հակառակ կողմի մասին չենք կարող չասել»,- նշեց նա։


Փաշինյանն ընդգծեց՝ մենք չենք ուզում վիճել ՌԴ հետ, ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունենք, այլ քանի որ գնահատում ենք այն դրականը, որ եղել է ու կա մեր հարաբերություններում։


"Բայց կարևոր է հասկանալ, թե ինչ և ինչու է տեղի ունենում մեր հարաբերություններում: Իմ գնահատմամբ անցում է կատարվում իրական Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններին: Դա նույնքան ցավոտ է, ինչպես մեր ներքին տրանսֆորմացիան, բայց դա պետք է տեղի ունենա, և մենք ՌԴ հետ նման աշխատանքի պատրաստ ենք"


Նա նշեց, որ 2018-ի մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունը եղել է հետևյալը. երկկողմ հարաբերությունները հենվելու են միմյանց ինքնիշխանության, պետականության, շահերի և հետաքրքրությունների հարգման վրա.


"Ես պատրաստ եմ այսպիսի երկխոսության",- շեշտեց Փաշինյանը: