29.11.2024
Ֆինլանդիան շարունակելու է աջակցել ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը. ԱԳ նախարար
prev Նախորդ նորություն

Պատմական ու իրական Հայաստանները լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար

Պատմական ու իրական Հայաստանները լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կառավարության ծրագրի հաշվետվությունը:


Նրա խոսքով, միայն 2022-ի սեպտեմբերյան պատերազմից հետո ինքը աներկբա եւ միանշանակ համոզվեց, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է, որ կարող է լրացուցիչ եւ որոշիչ գործոն դառնալ մեր երկրի անվտանգությունն ապահովելու հարցում: Եվ այդ պահից փաստացի, քաղաքական եւ հոգեբանական մի գործընթաց մեկնարկեց, որ կարելի է անվանել սահմանազատման գործընթաց իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի միջեւ.


"Այս սահմանազատման գործընթացն ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը: Իրական եւ պատմական Հայաստանների միջեւ սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում նաեւ այն պատճառով, որ այդ սահմանազատումը տեղի է ունենում մեղզնից յուրաքանչյուրի ներսում եւ ի հայտ է բերում անսպասելի շերտեր ու նրբերագներ: Ըստ այդմ, պատմական Հայաստանը չի ճանաչում իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործողություն է պատմական Հայաստանի համար: Այս առումով պատմական Հայաստանը կամա, թե ակամա ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն իրական Հայաստանի ինքնիշխանության, տարածքների նկատմամբ, որովհետեւ իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգային ճանաչված սահմանը նույնկերպ սահմանափակող գործոն է այդ երկրների ախորժակի համար",- ասաց Փաշինյանը:


Նրա խոսքով, եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք ՀՀ տարածքային ամբողջականությունը։