7.04.2025
Հայաստանն ու Սլովենիան պայմանավորվել են ակտիվացնել ֆինանսների ոլորտում փորձի փոխանակումը
prev Նախորդ նորություն

ԵՄ դիտորդական առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում. Տոյվո Կլաար

ԵՄ դիտորդական առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման գործում։


Այս մասին X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։


«Դիտորդական առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, եթե կան մտահոգություններ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, ինչպես Վրաստանում տեղակայված ԵՄ առաքելությունն է ապահովում բոլոր կողմերի հետ կանոնավոր շփումների միջոցով»,- գրել է Կլաարը։


Ավելի վաղ ԵՄ դիտորդները հայտնել էին, որ պարեկային շրջայցեր են իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում և որևէ ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել:


Այդ կերպ ԵՄ առաքելությունը փաստացի արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի` Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին զորքերի կուտակումների մասին տարածած տեղեկությանը:


 


Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է սահմանին զորքերի կուտակումների մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունը:


 


 


 

Խերմլու գյուղից թշնամին 1990-ականների սկզբին հրետակոծում էր հայկական գյուղերը. Ոսկանյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը