6.04.2026
Անուղղակի հարկերի մուտքերի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը կբարձրացնեն
prev Նախորդ նորություն

ԿԳՄՍՆ և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի միջև այսօր ստորագրվել է պետություն-մասնավոր համագործակցության վերաբերյալ հուշագիր։


ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը:


Հուշագրի նպատակը Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանի Հանրապետության ազգային տաղավարի կազմակերպումն ու ժամանակակից արվեստի ոլորտում հետագա համագործակցության շրջանակի ընդլայնումն է։


ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է պետություն-մասնավոր համագործակցությունը՝ որպես պետական քաղաքականության առանցքային մաս. «Մասնավորի հետ համագործակցությունն ապահովում է գործընթացի ճկունություն և բարձր պրոֆեսիոնալիզմ: Ուրախ ենք, որ այնպիսի կարևորագույն միջոցառմանը, ինչպիսին Վենե¬տիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեն է, Հայաստանը ներկայանալու է ոլորտում լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի նախագծով: Մեր նպատակն է քայլել աշխարհին համահունչ, արդիական մոտեցումներով ու լինել նորարար, ինչն էլ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի այցեքարտերից է»:


«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանի ազգային տաղավարը Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում. ««Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը, որը բացի նախագիծն իրականացնողից՝ նաև գլխավոր հովանավորն է, ամեն ջանք գործադրում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պատշաճ ներկայանա միջազգային հանրությանը: Նախագծով ցանկանում ենք աշխարհին փոխանցել մեր օրերում այնքան պակասող հոգևոր արժեքների գաղափարը. հիմնական ուղերձն է դադար առնել և նայել մեր հոգու խորքը, վերարժևորել ունեցածն ու այն տեսանելի դարձնել»:


Նշենք, որ Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենա¬լեի ազգային տաղավարը ներկայա¬նալու է ֆրանսահայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» նախագծով, որի համադրողն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը, իսկ կոմիսարը՝ ԿԳՄՍ նախարարության ժամանա¬կակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։


Համաձայն հուշագրի՝ Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի ողջ ժամանակահատվածում «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը հանդիսանալու է գլխավոր հովանավորը և աջակցելու է ազգային տաղավարի կազմակերպմանը և ֆինանսավորմանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն էլ պարտավորվում է կազմակերպական, տեղեկատվական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել ազգային տաղավարի կազմա¬կերպմանը։


 

Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման հարցեր
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար