7.04.2025
Ընդդիմությունը խորհրդարանի հրատապ նիստ է հրավիրել. ո՞րն է օրակարգը
prev Նախորդ նորություն

Անուղղակի հարկերի մուտքերի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը կբարձրացնեն

Նախատեսվող փոփոխությունների նպատակն է ԵԱՏՄ անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման հետ կապված իրավահարաբերությունների կատարելագործումը եւ անուղղակի հարկերի մուտքերի նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացումը: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի նիստում քննարկվել է ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձեւով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:


ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի ներկայացմամբ արձանագրությամբ կատարվող փոփոխությունները վերաբերում են կողմերի հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականության կրճատմանը (տասնօրյա կտրվածքից անցում ամենշաբաթյա կտրվածքի)՝ հարկային տեղեկատվության ստացման եւ մշակման օպերատիվությունը բարձրացնելու համար: Իրականացվել են նաեւ որոշ տեխնիկական փոփոխություններ:


Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ հիմնական զեկուցողն անդրադարձել է ավելացված արժեքի հարկի դեբետի վերադարձին, ընթացակարգերին:


Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը կարեւորել է մեկնարկած գործընթացը:


Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


 

ԿԳՄՍՆ և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը