8.04.2025
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով օպերատիվ իրավիճակը կայուն է. ՊՆ
prev Նախորդ նորություն

Մեր ինքնիշխան տարածքի վերաբերյալ պատկերացումները հաճախ զրկված են եղել կոնկրետությունից

Տարածքի գոյությունն առանց պետության հնարավոր չէ: Այս մասին իր Տիկ տոկի էջում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պետության մասին երրորդ զրույցում:


"Քաղաքացիությունը կապված է տարածքի հետ, եթե կա տարածք` կա քաղաքացիություն, չկա տարածք` չկա քաղաքացիություն, եթե խոսում ենք իրական, ոչ թե միֆական քաղաքացիությունից: Տարածքի հետ կապված են նաև իրավունքը և պարտականությունը. իրավունքը կապվում է տարածքի հետ, որովհետև գործում է տարածքում. չկա իրավունք, որը կապված չէ որևէ կոնկրետ տարածքի հետ: Յուրաքանչյուր տարածք ունի իր իրավունքների ու պարտականությունների համակարգերի առանձնահատկությունը",- ասել է նա:


Նա նշել է` կարևոր է, որ արձանագրենք մեր պատկերացումները ինքնիշխան իրավունքի և պարտականության մասին: Ըստ Փաշինյանի.


"Երրորդ հանրապետության գոյության ընթացքում մեր ինքնիշխան տարածքի վերաբերյալ պատկերացումները հաճախ զրկված են եղել կոնկրետությունից",- նշել է Փաշինյանը:


 


 


 

Հայաստանն այս պահին ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրեր չունի. Միրզոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը